Հայկական զարդերի Arm Root ապրանքանիշի հիմնադիր և Create and Design School-ի համահիմնադիր Տաթև Հովակիմյանը դեռ 3 տարեկանում տատիկի հելունով ստեղծագործել է, նաև հետևել է, թե ինչպես է հորեղբայրը փայտի փորագրությամբ զբաղվում։
Առաջին մասնագիտությամբ էներգետիկ, նաև զարդերի եռաչափ մոդելավորող Տաթևի համար զարդը միայն թանկարժեք մետաղ ու քար չէ, այն ժամանակի վկա է, որն իր մեջ կրում է պատմություն, էներգետիկա, հույզեր, որոնք պետք է փոխանցվեն սերնդեսերունդ։