ԿարևորՀասարակություն

«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթերը

Դեկտեմբերի 9-ից «Հայկական ավիաուղիներ»-ը վերսկսելու է չվերթներն իր ցանցի բոլոր ուղղություններով։

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գործակալություններում:

  • Երևան Մոսկվա․ դեկտեմբերի 9-ից՝ ամեն օր
  • Երևան Միներալնիե Վոդի․ դեկտեմբերի 9-ից` ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերին
  • Երևան Սոչի․ դեկտեմբերի 10-ից՝ երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին
  • Երևան Ուֆա․ դեկտեմբերի 11-ից՝ չորեքշաբթի օրերին
  • Երևան Կազան․ դեկտեմբերի 13-ից՝ ուրբաթ օրերին
  • Երևան Վոլգոգրադ․ դեկտեմբերի 15-ից՝ կիրակի օրերին
  • Երևան Դելի. դեկտեմբերի 20-ից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին
  • Երևան Բաթում. դեկտեմբերի 28-ից

«Հայկական ավիաուղիներ»-ը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ընկերության համար առաջնահերթ և կարևոր է հարմարավետ թռիչքների ապահովումը և բարձրորակ ծառայությունների մատուցումը։

Կարդացեք նաև

Back to top button