Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի առանձնազրույցը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Շվեդիայում է, որտեղ նա հանդել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ, նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ::