
Վանի հերոսամարտը արևմտահայության մղած ինքնապաշտպանական ամենահաջողված մարտերից է։ Այդտեղ գրանցված հաղթանակին նպաստել է այն, որ Վանի վիլայեթի ժողովրդագրական պատկերում հայությունը մեծամասնություն էր կազմում։ Բացի այդ՝ տեղի հայ բնակչությունը կանգնած էր ինքնապաշտպանության դիմելու կամ կոտորվելու վտանգի միջև ընտրության առաջ։ Նահանջի կամ փախուստի հնարավորություն չկար, և անհրաժեշտությունից դրդված՝ բացառիկ միասնականության օրինակ ցուցաբերեցին ինքնապաշտպանները։ Նրանց ոգևորում էին Առաջին աշխարհամարտում ռուսական զորքի և հայ կամավորական ջոկատների գրանցած հաջողությունները։ Թեև ռուսական բանակը կամավորականների հետ մտավ Վան, բայց շատ շուտով վանեցիներին թողեց անպաշտպան։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Ռուսական գործոնը և Հայկական հարցը»` մաս 15-րդ։




