Հաջողության նոտա

Նպատակը սերունդների համար հետք թողնելն է․ ճապոնագետ Աննա Վարդանյան․ «Հաջողության նոտա»

Ճապոնագետ, տնտեսագիտության թեկնածու Աննա Վարդանյանն առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ուսումը շարունակել է Ճապոնիայի Աոմորի համալսարանում։ Երկրորդ մասնագիտությամբ միջազգայնագետ է, ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնի մագիստրատուրան։

2011 թվականից դասախոսում է ՀՊՏՀ-ում՝ որպես հրավիրյալ դասախոս, Ճապոնիայի Տոկիոյի և Վասեդա համալսարաններում հանդես է եկել դասախոսություններով՝ նվիրված հայ-ճապոնական պատմամշակութային, պատմադիվանագիտական, տնտեսական կապերին։

Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, մի քանի հայ-ճապոնական պատմական, պատմադիվանագիտական բացահայտումների, հինգ գիտահետազոտական գրքերի հեղինակ է, 2020 թվականին համախոհների հետ հիմնել է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միությունը։

Կարդացեք նաև

Back to top button