
Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունում տեղի է ունեցել շքանշանների շքերթ՝ ի պատիվ նվիրյալ աշխատակիցների: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:
«Մեծարեցինք ԵՄ անդամ 17 պետության և Կանադայի 61 քաղաքացիական աշխատակցի, ովքեր արժանի էին մրցանակի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության նրա թիմին՝ իրենց գերազանց համագործակցության համար»,- ասված է գրառման մեջ:
Today, EUMA hosted a medal parade to honour our dedicated staff. We celebrated 61 civilian staff members from 17 Member States🇪🇺and Canada 🇨🇦 who were eligible for the medal.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) November 1, 2024
A special thank you to @EUAmbArmenia and his team at @EU_Armenia for their excellent cooperation. pic.twitter.com/ZhCEuFZppW




