
Առաջին աշխարհամարտին կամավորական ջոկատների կազմում մասնակցության հարցը բարդ ու խնդրահարույց էր հայության համար։ Հայերն ապրում էին ռուսական և օսմանյան կայսրությունների սահմաններում։ Որպես այդ տերությունների քաղաքացիներ՝ նրանք պարտավոր էին կռվել դրանց բանակների կազմում և հաճախ զենքը ձեռներին դուրս գալ միմյանց դեմ։ Հայ քաղաքական կուսակցությունները փորձեցին հստակեցնել իրենց դիրքորոշումն այս խնդրում։ ժողովուրդն էլ արեց այնպես, ինչպես ինքն էր ճիշտ համարում։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Ռուսական գործոնը և Հայկական հարցը»` մաս 12-րդ։




