Հաջողության նոտա

Հրաձգությունն ինձ համար հանգստություն է․ Էլմիրա Կարապետյան. «Հաջողության նոտա»

Միջազգային սպորտի վարպետ Էլմիրա Կարապետյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բիզնեսի կառավարում և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային հոգեբանության բաժինները։ Համալսարանական տարիներին, երբ սկսել է զբաղվել հրաձգությամբ, նրան բոլորն ասում էին, թե այդ տարիքում չեն սկսում պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել։

Հակառակ բոլոր քննադատությունների, արդեն մեկ տարի անց նա արժանացել է ոսկե մեդալի։ 2013 թվականին մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը և նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում։

2014-2020 թվականներին եղել է Հայաստանի չեմպիոն։ 2018 թվականին հաղթել է Ուկրաինայի միջազգային մրցաշարում և նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականին եղել է Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր, իսկ 2020 թվականին՝ նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի առաջնությունում ձեռք բերած արդյունքների հիման վրա նվաճել է Տոկիո 2020 թվականի օլիմպիական ուղեգիր։ Մասնակցել է «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին։

Կարդացեք նաև

Back to top button