ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ԵԽ-ին մեղադրել է Բաքվի վրա քաղաքական ճնշում գործադրելու մեջ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը COP29-ը երկրի վրա որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու մեջ։

«Կլիմայի փոփոխությունը գլոբալ խնդիր է, որի լուծումը պահանջում է միասնություն, սակայն այս հարցն օգտագործվում է Ադրբեջանի դեմ ուղղված օրակարգ առաջ քաշելու համար»,- օրենսդիր մարմնի լիագումար նիստում ասել է խորհրդարանի խոսնակը։

Գաֆարովան նաև ափսոսանք է հայտնել, որ Եվրախորհրդարանը վերածվել է «Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող ուժերի» գործիքի։

«Ադրբեջանը բաց է քաղաքական երկխոսության և համագործակցության համար, սակայն մենք կտրականապես մերժում ենք անհիմն մեղադրանքներն ու պահանջները, ագրեսիվ հռետորաբանությունը»,- ընդգծել է նա։

Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, որը, մասնավորապես, կոչ է անում ԵՄ առաջնորդներին, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին օգտագործել ՄԱԿ-ի կլիմայի COP29 կոնֆերանսը, որը կկայանա նոյեմբերին Բաքվում, որպես «հնարավորություն հիշեցնելու Ադրբեջանին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների մասին», վերջ դնել Եվրոպայի գազային կախվածությանը Ադրբեջանից: Բացի այդ, Եվրախորհրդարանը Բաքվից պահանջել է «դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքից»։

Կարդացեք նաև

Back to top button