ԿարևորՀասարակություն

«Sial 2024»․ դեսպան Տոլմաջյանի հետ քննարկվել են հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հեռանկարներին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Փարիզում «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդես, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսավորված «ARMENIA» միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Եվս 11 հայկական ընկերություն ներկայացված էր Առևտրի միջազգային կենտրոնի (ITC)՝ ԵՄ համաֆինանսավորմամբ բացված տաղավարում։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեսպան Տոլմաջյանը շրջել է հայկական տաղավարում, ծանոթացել հայկական ընկերությունների՝ ցուցահանդեսին ներկայացված արտադրանքներին։ Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու, ինչպես նաև՝ հայկական արտադրանքը ֆրանսիական շուկա արտահանելու հեռանկարներին առնչվող հարցեր։

Sial-ը Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկն է։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ Փարիզում և յուրաքանչյուր տարի ունենում է ավելի քան 250,000 այցելու:

Կարդացեք նաև

Back to top button