Միջազգային

Գազայի կենտրոնի դպրոցներից մեկի վրա իսրայելական ծանր հրետանու հարվածի արդյունքում 15 երեխա է սպանվել. Reuters

Պաղեստինցի 22 խաղաղ բնակիչ, այդ թվում 15 երեխա է սպանվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է կիրակի օրը Գազայի Ալ-Մուֆտի դպրոցի վրա իսրայելական ծանր հրետանու իրականացրած հարձակման արդյունքում։

Դպրոցում են գտնվել Գազայի շրջանի կենտրոնի Նուսեյրաթ փախստականների ճամբարից տեղահանվածները։ Իսրայելական կողմը հայտարարել է, թե «ստուգում է» հրետանու հարվածների մասին տեղեկատվությունները։

Իսրայելական հարվածները շարունակվել են նաև կիրակի գիշերը՝ թիրախավորելով Գազայի շրջանի կենտրոնական Դեիր-ալ- Բալա քաղաքի Ալ-Աքսայի Նահատակների անվան Հիվանդանոցը, որտեղ տեղահանված բնակիչների վրաններն են եղել։ Այդտեղ չորս պաղեստինցի է սպանվել և տասնյակները՝ վիրավորվել։

Ականատեսների վկայությամբ, կրակը բոլոր կողմերից է մղվել։ Հարձակման պահին մարդիկ իրենց վրաններում քնած են եղել։ Վրանները բռնկվել են, այդ պատճառով շատ է այրվածքներ ստացածների թիվը։ Զոհվածների մեծ մասը կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ են ունեցել։

Կատարվածի առնչությամբ ՄԱԿ-ի փորձագետները զեկույց են հրապարակել, որտեղ ասվում է, որ Իսրայելի ռազմական ուժերը թիրախավորել էին Գազայի հիվանդանոցները, ինչն արդեն ինքնին պատերազմական հանցագործություն է, նպատակադրված սպանություն և բնաջնջման փորձ։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button