Առաջին մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ Արև Բալդրյանը, մանկուց լինելով երգ-երաժշտության և գիր-գրականության մթնոլորտում, սկսել է ստեղծագործել 10 տարեկանից: Նրա բանաստեղծությունները տպագրվել են բազմաթիվ ամսագրերում և շաբաթաթերթերում։
«Ասողիկ» հրատարակչությունում աշխատելու տարիներն էլ նպաստեցին նրա առաջին «Եդեմ» գրքի լույս ընծայմանը, որտեղ նա ներկայացավ Արեգակ գրական անունով։
Այժմ գրական դադար է վերցրոլ և երկու նոր գրքի մշակման վրա է աշխատում։ Արևը հաջող գործնեություն է ծավալում գործարար դաշտում՝ ներկայացնելով «Արև» հայկական ավանդական անուշեղենի սեփական ապրանքանիշը։




