
Ռուսաստանը նպատակադրվել էր թափանցել Մերձավոր Արևելք՝ Հայաստանը գրավելու միջոցով։ Աշխարհագրական դիրքով Հայաստանը դարպաս էր դեպի այդ տարածաշրջան։ Հայ ժողովուրդը ոգևորված էր բալկանյան ժողովուրդների ազատագրական պայքարով և ռուսական գործոնի ազդեցությամբ, որի օգնությամբ հույս ուներ հասնել ինքնավարության։ Այդ ոգևորությունն ամենևին տեղին չէր։ Չէ՞ որ եվրոպական մեծ տերությունների շահերն ու նկրտումները բախվում էին Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերին, ինչը խանգարելու էր Հայկական հարցի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Ռուսական գործոնը և Հայկական հարցը»` մաս 7-րդ։




