Լիբանանի առողջապահության նախարարի փոխանցմամբ` հինգշաբթի օրը Բեյրութի կենտրոնի վրա իրականացված իսրայելական օդուժի հարվածներից հետո առնվազն 22 մարդ սպանվել է, իսկ 117-ը՝ վիրավորվել։
Օդային հարվածի վերաբերյալ որևէ նախազգուշացում չի եղել։ Թիրախ են դարձել Բաչուրա թաղամասի խիտ բնակեցված երկու շենքերը։ Այն Լիբանանի մայրաքաղաքում Շիա մահմեդականներով բնակեցված փոքր թաղամաս է։
Սա երրորդ անգամն է, որ Իսրայելը օդային հարված է հասցնում Բեյրութի Դանիե արվարձանի տարածքից դուրս։ Դանիեն ավելի հաճախ է ռմբահարվել։
Լրատվական գործակալությունները մեջբերում են անվտանգության ուժերի հաղորդագրությունները՝ առ այն, որ Վաֆիգ Սաֆան, ով Հեզբոլլայի սպանված առաջնորդ Հասսան Նազրալլայի մոտիկ դաշնակիցն է և իսրայելական հարձակուների թիրախը, ողջ է։
Կատարվածի առնչությամբ ոչ Իսրայելի ռազմական ուժերը, և ոչ էլ Հեզբոլլան չեն մեկնաբանել։
Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի




