
Անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Երևանի ուշագրավ մշակութային օջախներից է։ Թանգարանն այսօր քայլում է 21-րդ դարին համահունչ՝ փուլ առ փուլ և նորովի բացահայտելով վարպետի կյանքը, գեղարվեստական ժառանգությունն ու հասարակական գործունեությունը։
Թանգարանային բացառիկ բովանդակություն, ինտերակտիվ, տեխնոլոգիական լեզվով ցուցադրություն, ժամանակակից, նորարարական մոտեցումներ, կրթաճանաչողական միջավայր՝ միտված բանաստեղծի գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ՝ գողտրիկ ու խաղաղ Զարոբյան փողոցում: Այս տանը նա ապրել է կյանքի վերջին տարիները: Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու նպատակով՝ առանձնատունը վերածվել է տուն-թանգարանի, որտեղ պահպանվում և ապագա սերունդներին են փոխանցվում բանաստեղծի անվան հետ կապված, նրա մասին պատմող իրեղեն վկայություններ, մասունքներ։
Զրույց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի հետ:

























