
Սուսաննա Բարիկյանի հայրը Բասենից էր, քարտաշ, որմնադիր էր։ Պապը ֆիդայի էր, մեծ պապը՝ քահանա, մայրն էլ ավանդապաշտ բնիկ վանեցի։ Սուսաննան հասել է Վան, բերդաքաղաքից նայել Վանա լճին ու զգացել, թե հայրենիքի ինչ ծանր կարոտով են ապրել տատն ու պապը։

Որպեսզի իր մեջ վանեցու արյունը չսառի, պահպանում է իր մեծերից ժառանգած վարքն ու բարքը, նրանց պարերն է պարում ու երգերն է երգում «Վան» ազգագրական համույթում։




