Հաջողության նոտա

Քիմիայի բանաձևից՝ կոլաժի աշխարհ․ մանկավարժ Շուշան Թումանյան. «Հաջողության նոտա»

Բանստեղծուհի, ArtNatures-ի հիմնադիր Շուշան Թումանյանը ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, այնուհետև սովորել է Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։

12 տարի դպրոցում աշխատելուն զուգահեռ նաև ստեղծագործել է՝ գրել բանաստեղծություններ, իսկ բնության հանդեպ սերն ու ստեղծագործ միտքը նրան մղել են բնական թափոններից ստեղծել ծաղկային կոլաժներ, որոնք հետագայում սկսել է վաճառել։ Այսօր նա նպատակ ունի հիմնել սեփական արվեստանոցը և իր գործը ուրիշներին սովորեցնել, նաև պատրաստվում է թողարկել բանաստեղծությունների առաջին ժողովածուն։











Կարդացեք նաև

Back to top button