Կարսի բերդը ռազմական առումով պատճառներ չուներ հակառակորդին հանձնվելու։ Բարոյահոգեբանական անկումը, զինվորների շրջանում հայ և ռուս մեծամասնականների կողմից տարվող քարոզչությունն այդ առումով կարևոր գործոններ էին։ Բոլշևիկները տարածում էին թռուցիկներ, որոնցում նշված էր, թե քեմալականները սոցիալիստներ էին և չէին կոտորելու հայերին։ Նրանք քարոզում էին, որ հակառակորդը հայերի թշնամին չէր և գալիս էր նրանց ազատագրելու իրենց շահագործողներից։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Ռուսական գործոնը և Հայկական հարցը»՝ մաս 3-րդ։