Գերմանաբնակ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը ծնվել է Հայաստանում։ Երևանի կոնսերվատորիան ավարտել է պրոֆ․ Գայանե Գեղամյանի ղեկավարությամբ։ Մի շարք մրցույթների դափնեկիր է․ Musiktheater Gelsenkirchen-ին արժանացել է տարվա օպերային երգիչ կոչմանը և հանդիսատեսի համակրանք մրցանակին, Բավարիայի Արվեստի մրցանակին, Voci Verdiane միջազգային վոկալ մրցույթի 2-րդ մրցանակին, պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, ՀՀ Սփյուռքի նախարարության Կոմիտաս մեդալով և այլ պարգևներով։
Հրաչուհին մշտապես մասնակցում է նաև Սփյուռքի հայ համայնքների մշակութային և բարեգործական ծրագրերին։ Հրաչուհի Բասենցը եղել է Նյուրնբերգի օպերային թատրոնի և Դրեզդենի Semperoper թատրոնի առաջատար մեներգչուհին, որտեղ հանդես է եկել Բելլինիի, Վերդիի, Պուչինիի, Մեյերբերի, Մոցարտի օպերաների գլխավոր դերերով։




