
Սահմանադրական դատարանն այսօր սկսել և ավարտել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը։
Բարձր դատարանի լրատվական ծառայության համաձայն, դատարանն անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նիստը եղել է դռնփակ, անցկացվել է գրավոր ընթացակարգով։
Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:




