
Հայկական հարցում հայ մտավորականությունը հիմնականում չհիմնավորված ակնկալիքներ է ունեցել Ռուսաստանից, ինչը հետագայում հուսախաբության է հասցրել նրանց։ Նրանք կարծում էին, որ Ռուսական կայսրության օգնությամբ կկարողանային ազատագրվել օսմանյան և պարսկական տիրապետությունից ու կունենային հայկական անկախ պետություն։ Նրանք հաշվի չէին առել, որ այդ պետությունը նպատակ չուներ Կովկասի ուղղությամբ նման քաղաքականություն իրականացնել։
Ռուսաստանն այդ տարածաշրջանում գտնվող տարածքները նվաճելու և իրեն կցելու քաղաքականություն էր վարում։ Ռուսական գործոնը և 1920 թվականին աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը նկատի չունենալն էր նաև, որ ի թիվս այլ հանգամանքների՝ նպաստեց Կարս բերդաքաղաքի անկմանը։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Ռուսական գործոնը և Հայկական հարցը»՝ մաս 2-րդ։




