Բարձր գրականություն

Կարեն Ղարսլյանի «Ոչ մի ուրիշ բառ» ժողովածուն․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծ Կարեն Ղարսլյանը զրուցում են վերջինիս «Ոչ մի ուրիշ բառ» ժողովածուի մասին։

«Ոչ մի ուրիշ բառ»-ը հայկուների ժողովածու է, որը ստեղծված է կոնցեպտուալիստական սկզբունքներով ու համեմված կոնկրետ պոեզիայի տարրերով: Մտահղացման հիմքում ընկած է զսպագիրը։ Գիրը զսպող գործոնն այստեղ այն է, որ «Ոչ մի ուրիշ բառ» ժողովածուի բոլոր հայկուները կազմված են բացառապես Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության մեջ գործածված բառերից և կետադրական նշաններից։

Back to top button