Հասարակություն

Ինչպե՞ս տարբերել գերպարարտացված միրգ- բանջարեղենը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսական մթերքների անվտանգության հսկողությունը միշտ էլ գտնվում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Վերջինս սխալ է համարում այն համոզմունքը, որ վաղահաս միրգ ուտելը վտանգավոր է: Ըստ նրա՝ եթե ինչ որ մեկը փորլուծություն է ունեցել որևէ մթերքից, դա դեռ չի նշանակում, որ պարարտացումը շատ է եղել: Իսկ խախտումը գրացվել է միայն ձմերուկի դեպքում,այն էլ հատնաբերվել է ոչ թե ներկրված, այլ՝ տեղական արտադրությունում։

Այսօր աճեցված միրգն ու բանջարեղենը չունեն այն համը, ինչ նախկինում: Վարունգից ձկան հոտ է գալիս, լոլիկը կտրելուց դեղին գույնի երակներ ես նկատում, իսկ ձմերուկն էլ սառնարանում մեկ օր պահելուց հետո կարող է փչանալ: Նման խոսակություն մենք լսում ենք գրեթե ամեն օր : Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն այսօր մամուլի ասուլիսում վստահեցրեց, որ գյուղատնտեսական մթերքների անվտանգության հսկողությունն իրենց ուշադրության կենտրոնում է: Նորմայի սահմաններից ավելի պարարտացված բանջարեղեն չի աճեցվում Հայաստանում: Եթե ինչ- որ մեկն ունենում է փորլուծություն որևէ մթերքից, ապա դա դեռ չի նշանակում, որ դրա մեջ պեստիցիտներ և նիտրատներ կան։

Գյուղատնտեսական մթերքների սեզոնի բացմանը զուգընթաց՝ սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչնեը պարբերաբար հայտում են, որ վաղահաս միրգ ու բանջարեղեն ուտելը վտանագավոր է։ Արթուր Նիկոյանը այդպես չի կարծում։ «Միանշանակ չի կարելի ասել, թե վաղահաս միրգը վտանգավոր է։ Այդպես չէ, պարզապես իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում»,- ասում է նա։

Անդրադառնալով արդեն Հայաստան ներկրվող պտուղ- բանջարեղենի որակին ու համային հատկություներին` պաշտոնյան հավաստիացրեց, որ Հայաստան մտնող գյուղատնտեսական մթերքը վերահսկվում է և միայն ՀՀ օրենսդրության գործող պահանջներին համապատասախանելուց հետո է մթերքը վաճառքի հանվում։

Ինչ վերաբերում է ձմերուկի ներկրմանը, Արթուր Նիկոյանն ասաց, որ Հայաստան ձմերուկ ներկրվել է փետրվար ամսից, հիմնականում Իրանից, Վրաստանից, մի քիչ էլ՝ Թուրքիայից, և ձմերուկի հետ կապված խախտում եղել է միայն տեղական արտադրությունում։

Նկատենք, որ Արթուր Նիկոյանը չներկայացեց որևէ թվային պատկեր`արդյո՞ք 2013 թ, ինչ որ խախտումներ են հայտնաբերել, կամ պտուղ- բանջարեղենի որքան տոկոս է չափից ավելի պարարտացված են եղել։ Եվ ի վերջո սպառողը ինչպե՞ս կարող է տարբերակել տվյալ միրգը կամ բանջարեղենը նորմայից ավելի պարարտացվա՞ծ է, թե՞ ոչ:

Նիկոյանը որևէ հուսադրող բան չասեց,անգամ նշեց, որ արտաքին տեսքից այն տեսանելի չէ։ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրապարակել է մոտ 400 էջանոց բրոշյուր, որտեղ ներկայացված է, թե որ թունաքիմկատը որ մրգի ու բանջարեղենի համար պետք է օգտագործվի, ինչ չափաբաժնով և այլն»։

Ու ստացվում է, որ սպառողը պետք է լինի առնվազն գյուղատնտես, որ ամեն անգամ միրգ կամ բանջարեղեն գնելու դեպքում պետք է թերթի 400 էջանոց այդ բրուշյուրը ու եզրակացություններ անի՝ գնի՞ այդ ապրանքը, թե՞ ոչ: Ու չի բացառվում, որ դրանից հետո գնի նորմայի սահմաններից ավելի պարարտացված միրգ կամ բանջարեղեն։

Կարդացեք նաև

Back to top button