Հատվող եթեր

Եվրոպական ժառանգության օրեր՝ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» կարգախոսով. «Հատվող եթեր»

«Ճանապարհներ, ցանցեր, կապեր». hենց այս կարգախոսի ներքո են այս տարի ազդարարվելու «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները:

Ծրագրի իրականացման մտահղացումը ծագել է Ֆրանսիայում: 1991 թվականին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվում է Եվրոպայի խորհրդի կողմից: Միջոցառման շրջանակներում տարեկան ավելի քան 70.000 մշակութային միջոցառում է իրականացվում Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում:

Ինքնատիպ մշակութային ծրագիր, որի գերխնդիրն է բարձրացնելու հասարակության վերաբերմունքը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, հանրահռչակելու, արժևորելու, ընդգծելու դրա բացառիկության և շարունակական պահպանության կարևորությունը:

Միջոցառումներին այս տարի ևս միացել է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Սեպտեմբերի 14-15-ը ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի տակ կհյուրընկալեն այցելուներին, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, դասական և հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, քայլարշավներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, մրցույթներ, վարպետաց դասեր և այլն:

Զրույց ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի հետ:

Back to top button