
Monsieur Aznavour ֆիլմի թիզերը, որը պատմում է ֆրանսահայ հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրի կյանքի մասին, սեպտեմբերի 3-ին հրապարակվել է Ֆրանսիայում։
Ֆիլմի ռեժիսորներն են Գրանդ Մալադան (Ֆաբիեն Մարսո) եւ Մեդի Իդիրը։ Մեծ շանսոնյեին մարմնավորում է Թահար Ռահիմը։
Monsieur Aznavour ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Փարիզում։
Դերասանական կազմում ընդգրկված են Հովնաթան Ավեդիկյանը (Միշա Ազնավուրյան), Մարի-Ժուլի Բաուպը (Էդիթ Պիաֆ), Բաստիեն Բույոնը, Լիոնել Սեսիլիոն, Նարինե Գրիգորյանը (Քնար, Շառլի մայրը) եւ Տիգրան Մխիթարյանը։
Ֆիլմը էկրան կբարձրանա 2024 թվականի աշնանը։ Այն նվիրված է Ազնավուրի 100-ամյակին։




