Հաջողության նոտա

Գիտությունը՝ մրցունակ պետության նախապայման․ ճարտարագետ Տիգրան Շահվերդյան. «Հաջողության նոտա»

Բնական գիտությունների հանդեպ հետաքրքրություն ունեցող Տիգրան Շահվերդյանին ծնողները 6-րդ դասարանում տարան Ֆիզմաթ դպրոց, իսկ մեկ տարի անց սկսեց հաճախել տիեզերագիտական ակումբ։

Երկու տարի անընդմեջ նա մասնակցել է միջազգային աստղագիտական օլիմպիադաների, այնուհետեւ՝ միջազգային Ֆիզիկյի օլիմպիադային, արժանացել դիպլոմների: Արդյունքում հրավիրվել է սովորելու Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, որն ավարտել է գերազանցությամբ:

Այսօր Տիգրանը Ռոբոմարտ ընկերության համահիմնադիրն ու տեխնոլոգիական տնօրենն է, աշխարհում առաջին ինքնավար խանութի ստեղծողը, «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիրն ու խորհրդի անդամը։ Նաև «Գիտուժ» նախաձեռնության ակտիվ անդամ է:

2016 թվականին Տիգրան Շահվերդյանը ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ՝ ֆիզիկայի բնագավառում ձեռք բերած նորարարական արդյունքի համար:

Back to top button