ԿարևորՔաղաքական

Հայաստանը պատրաստ է կապ ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև, բայց ինքնիշխանությունը չի կարող կասկածի տակ դրվել․ վարչապետ

Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, սակայն Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ չեն կարող կասկածի տակ դրվել՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանային հաղորդակցությունները մինչ այժմ չեն բացվել, այդ թվում նաև մի շարք ռուս գործընկերների մեկնաբանությունների պատճառով, որոնք կապ չունեն կամ հակասում են նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությանը»,- ասել է վարչապետը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը լրջորեն շահագրգռված է, որ տարածաշրջանային կոմունկցիաները բացվեն, և պատրաստ է հենց վաղվանից սկսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը:

Վարչապետ Փաշինյանն ասել է, որ նախագծի վերաբերյալ աջակցության նամակներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից, ինչպես նաև ռուս մի շարք գործընկերներից։

Կարդացեք նաև

Back to top button