
Հայ շախմատիստները շարունակում են մնալ առաջատարների շարքում Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող 2024 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 7 խաղափուլից հետո Ալեքս Սահակյանն ունի 6 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան տղաների խմբում:
Նույն տարիքային խմբում առաջատարների շարքում են նաև Ռոբերտ Փիլիպոսյանը և Արսեն Դավթյանը, ովքեր ունեն 5 միավոր։
Բենիկ Ագասարովն ունի 6 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան պատանիների խմբում:

Նույն տարիքային խմբում առաջատարների շարքում է նաև Ռուդոլֆ Փաշիկյանը, ով ունի 5.5 միավոր:
Տիգրան Համբարձումյանն ունի 5.5 միավոր և կիսում է 3-7-րդ հորիզոնականները մինչև 12 տարեկան տղաների խմբում:
Անի Նահապետյանն ունի 5.5 միավոր և կիսում է 5-8-րդ հորիզոնականները մինչև 14 տարեկան աղջիկների խմբում:
Նույն տարիքային խմբում առաջատարների շարքում է նաև Սոնա Կրկյաշարյանը, ով ունի 5 միավոր:
Գաբրիելա Հարությունյանն ունի 5 միավոր մինչև 12 տարեկան աղջիկների խմբում և կիսում է 4-15-րդ հորիզոնականները։
Սոֆիա Բաղրամյանն ունի 5 միավոր և կիսում է 5-10-րդ հորիզոնականները մինչև 8 տարեկան աղջիկների խմբում:
Առաջնության ավարտին մնացել է 2 որոշիչ խաղափուլ:




