Հաջողության նոտա

Հայրենիքն օգնեց արտացոլել իմ ներաշխարհը․ խաչքարագործ Նարինե Փոլադյան. «Հաջողության նոտա»

Հայրենադարձ, ճարտարապետ, դիզայներ, խաչքարագործ Նարինե Փոլադյանին հետաքրքիր զբաղմունք գտնելու ցանկությունը 2018 թվականին Լիբանանից բերեց Հայաստան։

«Դեպի Հայք» ծրագրով որպես կամավոր եկած Նարինեն մի օր պատահական Երևանի Արամի փողոցում տեսավ խաչքարագործ վարպետների աշխատանքն ու սիրահարվեց այդ գործին:

Նա խոստովանում է՝ երբեք մտքով չի անցել, որ մի օր կարող է սիրել ու տարվել քարին շունչ տալու արվեստով։ «Խաչքար պատրաստելը զուտ ձեռքի աշխատանք չէ․ անհրաժեշտ է սեր ու ջերմություն փոխանցել քարին», — ասում է Նարինեն։

Back to top button