Հայկական հարց

Աբդուլ Համիդն Արևմտյան Հայաստանում սկսեց փոխել ժողովրդագրական պատկերը. «Հայկական հարց»

Բեռլինի համաժողովից հետո Օսմանյան կայսրությունը գրեթե ամբողջովին կորցրեց իր եվրոպական տիրույթները։ Աբդուլ Համիդ Երկրորդը և թուրքական իշխանություններն անում էին ամեն ինչ, որ արևելյան տարածքները մնային իրենց ենթակայության տակ։ 1880-ական թվականների կեսերից Արևմտյան Հայաստանում սկսվել էր ազատագրական պայքար՝ հիմնականում ֆիդայական շարժման տեսքով։ Կայսրության ամբողջականության դեմ ուղղված տարբեր ժողովուրդների, այդ թվում՝ հայերի ելույթները ճնշելու նպատակով էր նաև, որ սուլթանը ստեղծեց Համիդիե գնդերը, իսկ արևմտահայ գավառներում կատարեց ժողովրդագրական պատկերի փոփոխություն։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը։

«Արևմտյան Հայաստանն ու Հայկական հարցը»` մաս 8-րդ։

Back to top button