Հասարակ գիտություն

Հայկական գրատները՝ վիմագրական հիշատակություններում․ «Հասարակ գիտություն»

Հակառակ պատերազմներին ու աղետներին՝ հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է իր գիրը, ստեղծել, ծաղկել ու սերունդներին փոխանցել հազարավոր ձեռագիր մատյաններ: Հարյուրամյակներ շարունակ մագաղաթները պահպանվում ու վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու ջանքերով, վանական համալիրներում կառուցվում էին գրատներ, որոնց տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ այսօր մենք ծանոթանում ենք մեր նախնիների ստեղծագործ մտքին:

Միջին դարերում գրատները կառուցվում էին ինչպես հոգևոր առաջնորդների նախաձեռնությամբ, այնպես էլ իշխանների, հետագայում արդեն՝ մեծահարուստների նվիրատվություններով: Նրանց բարեգործության մասին տեղեկությունները ամփոփվում էին կառույցների վիմագրական հիշատակություններում:

Պատմական գիտությունների թեկնածու, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող Արսեն Հարությունյանը երկար տարիներ ուսումնասիրում է վիմագիր արձանագրությունները:

«Հասարակ գիտություն» հաղորդման շրջանակներում նա կպատմի գրատների գործունեության, կառուցման և հիշատակությունների մասին:

Back to top button