Օսմանյան կայսրությունը վարում էր Արևմտյան Հայաստանը հայաթափելու քաղաքականություն։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը օգտվում էր մեծ տերությունների շահերի հակասություններից և խուսափում էր հայերի համար բարենորոգումներ իրականացնելուց։ Թուրքական իշխանություններն եվրոպական տերություններին համոզում էին, որ Արևմտյան Հայաստանում իրավիճակը շտկելու կարիք չկա, և իրենք հոգատար են բոլոր հպատակների, այդ թվում՝ հայերի նկատմամբ։
Դիմում էին նաև վիճակագրական աճպարարությունների։ Նշում էին, որ Արևմտյան Հայաստանում և կայսրության հայաշատ բնակավայրերում հայության թվաքանակը չէր գերազանցում ընդհանուր բնակչության 17 տոկոսը։ Նման պայմաններում խոսք չէր կարող լինել հայերի ինքնավարության մասին։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Արևմտյան Հայաստանն ու Հայկական հարցը»` մաս 4-րդ։