Հատվող եթեր

Օֆորտի մեծ վարպետները. Էդգար Շահին և Տիգրան Փոլադ-150. «Հատվող եթեր»

Գրաֆիկայի բնագավառում լայն ճանաչման արժանացած անվանի նկարիչներից են Էդգար Շահինը և Տիգրան Փոլադը: Ֆրանսահայ արվեստագետների 150-ամյակը լրանում է այս տարի: Այդ առիթով Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանում կազմակերպվել էր նրանց համատեղ հոբելյանական ցուցահանդեսը, ուր ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի իրենց լավագույն գրաֆիկական գործերն ըստ ժամանակագրական փուլերի և թեմատիկ շրջանների:

Համաեվրոպական ճանաչման հասած անվանի նկարիչ Էդգար Շահինը ստեղծել է հարյուրավոր բարձրարվեստ օֆորտ, որոնք հարստացրել են ոչ միայն ֆրանսիական, այլև հայկական ռեալիստական գրաֆիկան:

Տիգրան Փոլադի բազմաժանր ստեղծագործության մեջ առանցքային տեղ են զբաղեցնում կամերային գրաֆիկան և գրքերի պատկերազարդումները: Նկարչի հաջողությունները պայմանավորված են առավելապես հայտնի հեղինակների գրքերի նկարազարդումներով:

Երկու տաղանդավոր արվեստագետների համատեղ հոբելյանական ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի իրենց լավագույն գրաֆիկական գործերին։

Զրույց Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանի և «Օֆորտի մեծ վարպետները. Էդգար Շահին և Տիգրան Փոլադ-150» ցուցահանդեսի համադրող, ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի վարիչ Նունե Թադևոսյանի հետ:

Back to top button