Ասացողը

Լոռվա հումորներն ու վարպետ Բոգդանի հուշերը Սերգեյ Փարաջանովի և Ավետ Տերտերյանի մասին․ «Ասացողը»

Գեղանկարիչ, քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը հիսուն տարի թուղթ ու գրիչը ձեռքին շրջել է Լուռու գյուղերով, հավաքել Լոռվա երգ, խոսք ու զրույց: Երգերը հրատարակել է, իսկ խոսք ու զրույցի ձեռագրերը պահում իր քանդակների ու կտավների կողքին: Ծնվել է Լոռվա Թումանյան քաղաքում: Ասում է՝ լոռեցի եմ, բայց ձեր իմացած միամիտ լոռեցին չեմ:

«Միամիտ նշանակում է մեկ միտք ունեցող, եթե մեզ մեկ միտք են տալիս, մենք հավատարիմ ենք մնում այդ մտքին: Դրա հանար գյումրեցին ու երևանցին որ պատերազմ էին գնում, երազում էին, որ իրենց կողքին լոռեցի լինի, որովհետև նրանք իրենց ընկերոջը մենակ չեն թողնի. իմ ընկերն ես ու վերջ»,— ասում է վարպետ Բոգդանը։

Բոգդան Հովհաննիսյանը ստեղծել և ղեկավարել է Լոռու առաջին ազգագրական երգչախումբը՝ «Խորոտիկը», այնուհետև՝ «Տաշիրք» երգչախումբը։

Բոգդան Հովհաննիսյանի հուշերը Ավետ Տերտերյանի մասին։

Բոգդան Հովհաննիսյանի հուշերը Սերգեյ Փարաջանովի մասին։

Back to top button