Հաջողության նոտա

Հաճախորդամետությունը՝ բիզնեսի հաջողության հիմք․ Լևոն Գալստյանի «Հաջողության նոտան»

Հինգ տարեկանից գնացել է դպրոց, 15–ում՝ ընդունվել ինստիտուտ, 19-ում՝ ավարտել այն,16 տարեկանից կրթությանը զուգահեռ սկսել է աշխատել։

4u.am-ի տնօրեն Լևոն Գալստյանի համար կյանքում կարևոր է կայունությունը։ Կարծում է՝ կյանքի ամեն փուլում պետք է գնահատել ու հասկանալ, թե ինչ հանգրվանի ես հասել։

Կարծում է, որ հաջողության գրավականը թիմում մարդկանց հետ շփվելու կարողությունն ու համբերատարությունն է։ Թիմային աշխատանքում կարևոր է համարում հաճելի և հարմարավետ միջավայրը։

Թեպետ ամուսիններով նաև հրաշալի գործընկերներ են, բայց տարիների ընթացքում եկել են եզրահանգման, որ նույն նախագծում միասին չեն աշխատելու։ Որոշել են տանը աշխատանքային հարցեր չքննարկել։

Կարծում է՝ ձախողումները կարևոր փորձառություն են, և դրանցից վախենալ կամ խուսափել պետք չէ․ գործնական միջավայրում կարևոր է նոր բան փորձել և, ինչու ոչ, սխալվել։ Առաջին բիզնեսը ընկերների հետ էր, որը ձախողեցին, թեպետ դա առաջին հետաքրքիր ու կարևոր փորձն էր։ Հասկացավ, որ ընկերների հետ պետք է ընկերություն անել։

«Մեր ժամանակներում կարևոր է արագ տրանսֆորմացվել, զգալ ժամանակի շունչն ու գնալ ժամանակին համընթաց։ Կան արտաքին ազդակներ, որոնք մենք չենք կարող կանխատեսել կամ ժամանակին տեսնել։ Պետք է հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ տեղում», – ասում է Լևոն Գալստյանը։

Համոզված է, որ երբ երիտասարդ տարիքդ ճիշտ ես օգտագործում փորձառություն ձեռք բերելու համար, «հետո»-ն շատ ավելի արդյունավետ է լինում։

Back to top button