
2023-ի դեկտեմբեր-հունվար ամիսներին Հայաստանի 6 սահմանային անցակետերով անցնող 12․000 ներգնա և 8․800 արտագնա զբոսաշրջիկիները հետազոտողնեին պատմել են՝ ինչո՞ւ, ինչի՞ համար, որտեղի՞ց, քանի՞ օրով են գալիս կամ գնում։ Արդյունքում՝ հայ ու իտալացի հետազոտողներն ուրվագծել են ոլորտի խնդիրներն ու դրանք լուծելու ճանապարհները։ Հետազոտությունը ֆինանսավորվել է Հայաստանի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Գլխավոր հետազոտողը իտալացի Մարկո Պալմինին է, խորհրդատվական և տեխնիկական աջակցողը՝ հայկական ԱՄՊԵՐԱ խոհրդատվական ընկերությունների կոնսորցիումը։
Ընկերության ղեկավար Վարդան Աղբալյան․ «Որպեսզի ոլորտը զարգանա, լիազոր մարմինը կարողանա քաղաքականություն մշակել, պիտի ձեռքի տակ ունենա տվյալներ ՝ ո՞վ է մեր երկրի զբոսաշրջիկը, ինչի՞ց է գոհ, ինչից՝ դժգոհ, ի՞նչ ցանկություններ, վարքագիծ ունի։ Այս հետազոտւթյունը պատասխանելու է այդ հարցին․ այսօր մեր պետությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, ունի՞, զինվա՞ծ է զբոսաշրջության ոլորտի և զբոսաշրջիկների մասին մեծ տեղեկատվությամբ, և կարող ենք արդեն օրինակ տուրիզմի ոլորտի թիրախային խթանման, տուրիստների ներգրավման նպատակով անել շատ հասցեական մարկետինգային գործողություններ։ Այս հետազոտության արդյունքնեը թույլ են տալիս պատասխանել այդ հարցերին»։
Ճիշտ քաղաքականությունների ու ռազմավարությունների հիմքում ճշգրիտ տվյալներն են՝ ասում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, խոստովանում՝ ունենք վիճակագության ու դրանից բխող որակական խնդիրներ․
«Մենք կարող է արձանագրենք աճ՝ իրական թվով, բայց իրականում աճ տեղի չունենա, և հակառակը, կարող ենք արձանագրել անկում, բայց իրականում հակառակը տեղի ունենա, շատ պարզ դեպքեր ունենք։ Ես օրինակ համեմատել եմ՝ զբոսաշրջիկների թիվը երբեմն, օրինակ՝ աճում է 10-20 տոկոսով, բայց կացության և հանրային սննդի աճ չկա, դա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ այն մարդիկ, որոնք եկել են, իրենք դասական զբոսաշրջիկ չեն, երբ համեմատում էի՝ Ազգային վիճակագրական կոմիտեն ցույց էր տվել 7 տոկոս կացության և հանրային սննդի աճ, առանձին մեկի ամսով նայեցի, և դրա դիմաց, օրինակ՝ մեր զբոսաշրջիկների թիվը իրականում նվազել է, սա նշանակույմ է, որ մենք վիճակագրության խնդիր այնուամենայնիվ ունենք»

Նախարարությունն այժմ աշխատում է Հայաստանի զբոսաշրջային զարգացման 2025-29 թվականների ռազմավարության վրա։ Պապոյանի խոսքով՝ կարևոր են ոչ միայն պատասխանատու մարմինների ջանքերը, այլև ոլորտով հետաքրքրվող մասնավոր շրջանակների մասնակցությունը։ Իտալացի հետազոտող Պալմինին կառավարությանը հուշում է՝ զբոսաշրջության ճիշտ ռազմավաության գլխավոր մեխը պետք է լինի ապակենտրոնացումը։ Այցելուների սիրելի գլխավոր և հիմնական վայրը, ըստ թվերի, մայրաքաղաքն է, մինչդեռ Հայաստանի մարզերը ոչ պակաս, հաճախ ավելի գրավիչ են թե՛ մշակույթի, թե՛ ֆինանսական հարմարավետության տեսանկյունից․
«Մենք որոշ կարևոր եզրահանգումների ենք եկել հետազոտության արդյունքում։ Դրանք փոխանցելու ենք պատասխանատուներին և հատկապես ՀՀ կառավարությանը։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի կապիտալի մեծամասնությունը՝ մշակույթը, ճարտարապետությունը կենտրոնացված է Երևանում։ Կառավաությունը պետք է փորձի զարգացնել ու հրապուրիչ դարձնել նաև Հայաստանի մյուս վայրերը»։

Իտալացիները Հայաստան շատ չեն այցելում, ըստ վիճակագրության, 30-ից 35–րդ տեղում են՝ ասում է մի քանի անգամ Հայաստանում եղած ու հայկական գինու սիրահար իտալացի Պալմինին։ Խոստանում է Իտալիա վերադառնալուց հետո աշխատել այդ ուղղությամբ, որովհետև հայկական ու իտալական մշակույթները շատ նման են՝ առնվազն պատմական հնավայրերի, եկեղեցիների ու թանգարանների տեսանկյունից։
«Ամենաշատը Հայաստան այցելում են ռուսները, երկրորդ տեղում վրացիներն են՝ հասկանալի պատճառներով։ Սակայն փաստ է, որ վերջին տարիներին ակտիվացել են Եվրամիության երկրների ու Ամերիայի զբոսաշրջիկները՝ Հայաստանի քաղաքականության հետևանքով։ Հետաքրքիր է, որ հայերը շատ են գնում Եվրոպա։ Իտալիան լավ դիրքերում չէ, բայց առաջիկայում կաշխատենք այդ ուղղույամբ»։
Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության ձևակերպման՝ զբոսաշրջիկը հիմնական բնակության վայրից այլ երկիր հանգստի, աշխատանքի, բուժման, սովորելու նպատակով մեկնող անձն է, որը մնում է այդ երկրում առնվազն մեկ, բայց ոչ ավելի քան 365 օր։ Հետազոտությամբ պարզվել է նաև, որ Հայաստանը հետաքրքիր է հատկապես 30-ից 50 տարեկան անձանց, ինչը խոսում է մեր երկրի մշակույթի ու պատմության հարստության մասին է հուշում՝ ամփոփում է իտալացի հետազոտողը։




