
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն լուսանկար է հրապարակել Փարիզից, որտեղ այսօր կկայանա 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի պատվիրակները պատրաստ են բացման շքերթին: ՀՀ դրոշակակիրները բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանն են:

Բացման արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Մեկնարկը՝ ժամը 21:30-ից:




