ԿարևորՌեպորտաժներՍպորտ

«Օ՛, սպորտ, դու խաղաղություն ես»․ օլիմպիական 33-րդ խաղերն ու խաղաղությունը՝ պատերազմից 2019 կմ այն կողմ

Զինադադար՝ քաղաքական պայքարում, 17-օրյա ընդմիջում Ֆրանսիայի ու աշխարհի համար, թողած ժառանգության վերջին փայլուն կտոր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար։ Փարիզում սպորտային ու քաղաքական կրքերն իրար են խառնվել։

Ֆրանսիացի պատմաբան Պատրիկ Վեյը կարճ համեմատությամբ է նկարագրել իրավիճակը՝ Մակրոնն ակնկալում էր, որ խաղերը կայսրի պես կդիմավորի, բայց հիմա նա կաղ բադի է նման։

Ես կարող եմ ասել, որ խաղերի բացումը յուրահատուկ, խենթ ու անմոռանալի կլինի․․․։

Ֆրանսիայի խորհրադարանական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում պարտված Մակրոնը շքեղ շոու է խոստանում սպորտային գլխավոր միջոցառման մեկնարկին, իսկ քաղաքական մրցակիցները, մասնավորապես «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը խոստանում է իսկական շոուն շարունակել օլիմպիական խաղերի ավարտից հետո։

Սա հիանալի ընդմիջում է։ Մենք կշարունակենք պայքարը խաղերի ավարտից հետո՝ օգոստոսի կեսին։

Մակրոնը խոստացել է երկրի նոր վարչապետի անունը տալ միայն խաղերի ավարտից հետո, մինչ այդ՝ կենտոնանալ անվտանգ, գեղեցիկ ու չկրկնվող ապորտային հրավառություն ապահովվելու վրա։ Անվտանգայիրն խնդիրները լուծողների գործն, ի դեպ, ծավալուններից է՝ դավադրություների, անկարգությունների ու ահաբեկչությունների կանխումից մինչև Փարիզի հնաբնակ առնետների չեզոքացում։ Օլիմպիական խաղերի ու հանդիպումների բոլոր վայրերը մաքրվել են տխրահռչակ կրծողներից, իսկ հումորային «Ռատատույ» անիմացիոն ֆիլմը հուշում է՝ առնետների պոպուլյացիան կարող է ամոթալի պատճառ դառնալ, քանի որ Օլիմպիական խաղերի ուշադրության կենտրոնում Փարիզն է։

Փարիզի Սենա գետի մոտակայքը Օլիմպիական 33-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունից ժամեր առաջ

Փարիզն արդեն 3-րդ անգամ է հյուրնկալում ամառային օլիմպիական խաղերը, իսկ ֆրանսիացինեը լուրջ ներդրում ունեն ժամանակակից օլիմպիական խաղերի կայացման գործում։ Հին Հունաստանի կրոնական-սպորտային ամենամեծ ավանդույթ-ծեսը վերածնվեց միայն 19-րդ դարի վերջին՝ ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի կողմից՝ 1896 թվականին։ Նա նաև բանաստեղծ էր և 1900-ին Փարիզում դարձավ օլիմպիական չեմպիոն, որովհետև օլիմպիրական խաղերում առաջին անգամ բանաստեղծների մրցումներ կազմակերպվեցին։

 «Օ, սպորտ, դու ամբողջ աշխարհն ես, ու խաղաղությունը»,-ասում էր Պիեռ դը Կուբերենտը։

Բայց այս պատմությունը 3000 տարվա վաղեմություն ունի։ Ամեն ինչ սկսվեց Պելեպոնեսում, հարավային Հունաստանում, մ․թ․ա 776 թվականին։ Այստեղ՝ Օլիմպոս լեռան վրա էին ապրում բոլոր հեթանոս աստվածները։ Խաղերի ստեղծման բազմաթիվ լեգենդներ կան, դրանք բոլոը կապված են Զևսի անվան հետ։ Խաղերը սկսվում և ավատվում էին կրոնական ծեսերով, առաջին օլիմպիական սպորտաձևը վազքն էր, հետո առաջացան հնգամարտը, բռնցքամարտը։ Խաղերի հաղթողին պարգևատրում էին ձիթենու ճյուղով։ Սկզբում խաղերը տևում էին հինգ օր, ապա մեկ ամիս, այդ ընթացքում դադարեցվում էին բոլոր ռազմական գոծողությունները, դատավարություննեը, ավելի ուշ՝ նաև մահապատիժները։ Այս ավանդույթներից առաջինի պահպանումն այնքան կարևոր էր, որ օլիմպիական խաղերը անվանում էին նաև Օլիմպիական խաղաղություն։ Այսպես էին մտածում նաև ժամանակակից աշխարհի որոշում կայացնողները․ վեցերորդ, տասներկուերորդ և տասներեքերորդ օլիմպիական խաղերը չեղյալ համարվեցին համաշխարհային պատերազմների պատճառով։

Օլիմպիական խաղերը Հին Հունաստանում

Հիմա 21-րդ դարն է։ Սպիտակի վրա կապույտ, սև, կարմիր, դեղին ու կանաչ հինգ միահյուսված օղակները խորհրդաշում են հինգ մայրցամաքները, վեց գույները՝ աշխարհի բոլոր երկրների ազգային գույներն ու նրանց միջև խաղաղությունը։

Արդեն 2 տարի, 5 ամիս ու 1 օր Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի մեջ են։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր կողմերն այդպես էլ չեն կարողացել զինադադարի որոշում կայացնել։ Խաղաղություն չի հաստատվի նաև այն ժամանակ, երբ ռազմադաշտից ավելի քան 2000 կիլոմետր դեպի արևմուտք կվառվի 33-րդ Օլիմպիական խաղերի ու խաղաղության կրակը։

Կարդացեք նաև

Back to top button