Սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ, սոցիալական ձեռնարկատեր Հռիփսիմե Քոչարյանն առաջին մասնագիտությամբ լրագրող է։ Աշխատել է Հայկական երկրորդ հեռուստաալիքում, Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Շրջադարձ» թերթի հիմնադիրն է։
2015թ.-ից Success Lady Youth ՀԿ-ի համահիմնադիրն է և նախագահը, Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրությունների ասոցիացիայի անդամ է, կազմակերպել և մասնակցել է բազմաթիվ սեմինարների և դասընթացների։