Տարբեր ժողովուրդների մեջ քրիստոնեության տարածմանը զուգահեռ՝ առաջանում են եկեղեցական շինություններ։ Դրանք կառուցվել են նաև Կովկասում։ Հայերն ակտիվ դերակատարություն են ունեցել այդ գործընթացում։
Աղվանից եկեղեցին միավորում էր բազմաթիվ ժողովուրդների՝ ի տարբերություն հայ եկեղեցու, որը միավորում էր հիմնականում հայերին։ Աղվանից եկեղեցին սկզբնապես գտնվում էր հայ եկեղեցու ազդեցության ու ենթակայության ներքո։
Թեմային է անդրադառնում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի մշակութային ժառանգության գիտահետազոտական խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։
«Հայկական հուշարձանների աղվանացման փորձերը»` մաս 1-ին։