Սիրելով սեղանի թենիսը` Լուսիկ Հարությունյանը գնաց սովորելու Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, թեև նաև ստեղծագործում էր՝ գրելով բանաստեղծություններ։
15 տարի դպրոցում աշխատելով որպես սեղանի թենիսի մարզիչ և 4 տարի` որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ` 2017 թվականին սկսել է գրել երգերի բառեր, այնուհետև հեղինակային երգեր։
Մանկավարժ և երգահան Լուսիկ Հարությունյանը ֆրանսիական LITTERcon ամսագրի պրեմիում հեղինակ է, «Հանուն խաղաղության» ռուսական մրցանակի հավակնորդ, բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոների Գրան Պրի և առաջին մրցանակակիր։




