Հասարակ գիտություն

Էկոլոգիական անվտանգությունը՝ ժամանակակից պատերազմներում․ «Հասարակ գիտություն»

Ժամանակակից աշխարհում քաղաքական գիտությունները զարգանում են սրընթաց արագությամբ. ձևավորվում են նոր գիտակարգեր և ուսումնասիրության նոր մեթոդներ։ Գիտական այս կարևոր ուղղության ուշագրավ մոտեցումներից է բնապահպանությունը, որը դիտարկվում է որպես քաղաքական, անվտանգային, ռազմական և տնտեսական գործոն։

Թեև ուղղությունը դեռևս իր պատշաճ տեղը չի գտել մեր իրականությունում, սակայն, պետք է ասել, որ կարևոր քայլեր արդեն արվում են։

Վերջերս լույս է տեսել քաղաքական գիտությունների թեկնածու Առլեն Շահվերդյանի մենագրությունը, որտեղ բնապահպանական խնդիրները դիտարկվում են անվտանգային և քաղաքական տեսանկյունից։ Գիրքը կոչվում է «Էկոլոգիական անվտանգություն. Ռազմավարական և քաղաքագիտական գնահատումներ»։

Մեր խնդրանքով «Հասարակ գիտություն» հաղորդման շրջանակներում հեղինակն այսօր կմեկնաբանի նոր գիտակարգի առանձնահատկությունները և կարևորությունը Հայաստանի համար։

Կարդացեք նաև

Back to top button