
Ազգային երաժշտության անզուգական գոհարներ՝ ժողովրդական, աշուղական ու հայրենասիրական երգեր, լեփ-լեցուն դահլիճներ, բարձր կատարողական վարպետություն, մեծ սեր և ջերմություն. այսպես կարելի է բնութագրել իր անվան պես ջինջ, մաքուր և խաղաղ՝ Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը:
Դեռևս 1929 թվականներից կազմավորված համույթն ունի երկարամյա հարուստ տարեգրություն՝ համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում, միջոցառումներ, փառատոներ:
Այսօր էլ Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը շարունակում է հիացնել իր գեղեցիկ կատարումներով, պարգևում է գեղեցիկ ակնթարթներ՝ արժանանալով հասարակության ջերմ ընդունելությանն ու համակրանքին՝ նորովի հնչեցնելով ազգային երաժշտության անզուգական գոհարները՝ ժողովրդական, գուսանական, հայրենասիրական երգեր, հայ կոմպոզիտորների ծանոթ և սիրելի ստեղծագործություններ, գործիքային կատարումներ:

Զրույց Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավար, շվիահար Սարգիս Ալեքսանյանի հետ:













