Հաջողության նոտա

Պարը՝ ես եմ. պարուհի Իռեն Ուլիխանովա. «Հաջողության նոտա»

Նա պարով սկսել է զբաղվել 15 տարեկանում և իր առաջին քայլերն արել է Սոֆի Դևոյանի մոտ՝ սկզբից մշակութային կենտրոնում, հետո՝ «Պարի և հոգու թատրոնում», որտեղ հետագայում եղել է մենապարուհիներից մեկը, իսկ մի քանի տարի անց նաև խմբի փորձավարը:

Իռեն Ուլիխանովան Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի Ֆակուլտետի բալետմայստերական բաժնի շրջանավարտ է։

Ղեկավարել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթը, «Արմենակոբ» հեռուստաալիքով ներկայացրել է «Պարավեստի աշխարհում» հեղինակային հաղորդումը։

2017-ից ԱՄՆ-ի երկու մեծ քաղաքներում հիմնել է IrenDance Studio-ն:

Կարդացեք նաև

Back to top button