Հայտնի է, որ երկաթուղին ունի ոչ միայն տնտեսական, հաղորդակցային, այլև քաղաքական ու ռազմական մեծ նշանակություն։ Հայաստանում երկաթուղային ցանցը սկսել է կառուցվել 19-րդ դարի երկրորդ կեսից։ Այն ժամանակ Անդրկովկասի հաղորդակցության կարևորագույն հանգույցը Թիֆլիսն էր, և երկաթուղին կառուցվում էր Թիֆլիսը տարբեր շրջանների ու բնակավայրերի միացնելու տրամաբանությամբ։ 19-րդ դարի վերջին երկաթուղային ցանցը, զգալի ուշացումով, ընդգրկում է նաև Հայաստանի սահմանները։
Հայկական երկաթուղու պատմությունը կարծես թե չի արժանացել հայ հետազոտողների բավարար ուշադրությանը։ Վերջերս լույս տեսավ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանի մենագրությունը՝ հայկական երկաթուղու պատմության մասին։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք հեղինակին։




