
Հայաստանի 1-ին Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ չէր նկատվում միասնականություն ազգային պահանջի հարցում։ Շրջանառվում էին տարբեր տեսակետներ։ Ելնելով Օսմանյան կայսրության պարտության հանգամանքից և Անտանտի երկրների խոստումներից՝ ձևավորվել էր մեծ Հայաստանի տեսլականը։ Դա իրականությունից կտրված վիճակ էր ինչ-որ առումով առաջացրել առավելապաշտական մոտեցումներ ունեցողների շրջանում։
Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի 1-ին Հանրապետության պատվիրակությունն ավելի չափավոր տեսակետի կողմնակից էր։ Այս մոտեցումների տարբերությունը բացասական դեր էր խաղում արտաքին ոլորտում հարաբերությունները կարգավորելիս։ Դիվանագիտությունն էլ ավելի շատ հենվում էր երազանքների ու պատրանքների, ոչ թե՝ իրականության վրա։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Հայաստանի 1-ին Հանրապետությունը և նրա արտաքին քաղաքականությունը»՝ մաս 8-րդ։




