ԿարևորՀասարակություն

Գորիսի Թումանյան փողոցը կդառնա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի օրինակ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այցելել է քաղաքի վերակառուցվող Թումանյան փողոց՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, հանդիպելու շինարարներին ու տեղի բնակիչներին։

Փողոցը, լինելով համայնքի կարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, երբևէ ասֆալտապատված չի եղել:

Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ Թումանյան փողոցը ոչ միայն կասֆալտապատվի, այլև կունենա ժամանակակից ճանապարհային ենթակառուցվածքի բոլոր տարրերը: Նախագիծը ներառում է նոր մայթերի կառուցում, արտաքին լուսավորության ցանցի արդիականացում, ինչպես նաև կանաչապատ գոտիների ավելացում:

Վերակառուցման աշխատանքներն ընթանում են բավականին ակտիվ` փողոցը գեղեցիկ և բարեկարգ տեսք է ստանում։

Համայնքապետն այցի ընթացքում զրուցել է շինարարների և բնակիչների հետ, ծանոթացել նրանց կարծիքներին ու առաջարկներին։ Առուշանյանն ընդգծել է, որ համայնքն ամեն ինչ անում է՝ փողոցի վերակառուցումն արագ և որակյալ կերպով ավարտին հասցնելու համար։

Թումանյան փողոցի օրինակով կվերանորոգվում են նաև Գորիսի այլ փողոցներ՝ դարձնելով քաղաքն առավել գրավիչ և հարմարավետ բոլորի համար։

Ծրագիրն իրականցվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Կարդացեք նաև

Back to top button