
Մուդրոսի զինադադարը հայերի համար փոփոխություններ չբերեց։ Դրանով նախատեսված չէր, որ Անտանտի դաշնակից երկրները պետք է գրավեին Արևմտյան Հայաստանի տարածքը։ Այն մնում էր Օսմանյան կայսրության վերահսկողության տակ։
Նախատեսված չէր նաև այն, որ Արևմտյան Հայաստանում գտնվող թուրքական բանակը պետք է զինաթափվեր։ Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանն արդեն հայաթափված էր և բնակեցված էր թուրքերով ու քրդերով։
Թեմային է անդրադառնում սփյուռքագետ, քաղաքագետ Վահրամ Հովյանը։
«Հայաստանի 1-ին Հանրապետությունը և նրա արտաքին քաղաքականությունը»՝ մաս 7-րդ։




