ԿարևորՀասարակություն

Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Կարևորելով նախաձեռնված գործընթացները՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով:

«Մեր վերջնանպատակն այն է, որ ինչ-որ մի ժամանակ հետո GIS քարտեզում ամեն մի առանձին հողային միավորի վրա թափանցիկ, բաց ներկայացնենք ճարտարապետահատակագծային առաջադրանքները: Այսինքն՝ մարդու համար սա լինի հստակ իրավունք, որը թափանցիկորեն ներկայացված է Երևանի քաղաքապետարանի կողմից. քաղաքացին սեղմելով որևէ մի առանձնացված հողային միավորի վրա իմանա, որ տվյալ հատվածում հնարավորություն կա նախագծելու այս հարկայնության, այս խտության շենքային միավոր հստակ նպատկով՝ բնակելի, թե հասարակական»,- ընդգծել է քաղաքապետը: 

Back to top button