Հաջողության նոտա

Դերասանությունը առաջին հերթին հոգեբանական խաղ է․ դերասանուհի Թամարա Պետրոսյան. «Հաջողության նոտա»

Դերասանուհի, երգչուհի Թամարա Պետրոսյանն ավարտել է Արցախի պետական համալսարանի օտար լեզուների բաժինը։ Ուսանողական տարիներին երգում էր «Արցախի ձայն» նախագծում։ Օրերից մի օր, երբ Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին երգող դերասաններ, և նա եկել էր «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու, Թամարան անցավ քասթինգը։ Կարճ ժամանակահատվածում նա ձեռք է բերել որոշակի փորձ` աշխատելով պրոֆեսիոնալների հետ, ստացել է նկարահանվելու հրավերներ հեռուստատեսային նախագծերում և ֆիլմերում։ Թամարան արդեն երկար տարիներ աշխատում է «Բոհեմ» թատրոնում և հիմնական կազմի դերասանուհիներից։

Back to top button